Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իլոն Մասկը բացահայտել է Լուկաշենկոյի սուտը

Իլոն Մասկը բացահայտել է Լուկաշենկոյի սուտը
07.09.2019 | 00:42

Աշխարհահռչակ բիզնես մագնատ, գյուտարար Իլոն Մասկը հերքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե իբր ժամանակին էլեկտրամոբիլ՝ «Տեսլա» է նվիրել նրան: «Նման բան եղել է՞», - Թվիթերում Մասկին հարցրել է օգտատերերից մեկը։ «Ոչ»,-արձագանքել է հայտնի գործարարը:


Լուկաշենկոն սեպտեմբերի 1-ին այցելելով Մինսկի դպրոցներից մեկը, պատկերավոր պատմություն էր պատմել Մասկից ստացած «Տեսլայի» մասին: «Ես էլեկտրական մեքենա՝ «Տեսլա» ունեմ, որը երբեմն փորձարկում եմ: Մասկն է ինձ նվիրել: Հետո տեսել էր ինձ մոտոցիկլով, ասել էր՝ «օ՜, ձեր նախագահը երկակնանի մոտոցիկլ է վարում»: Դա մեր՝ Մինսկի գործարանի արտադրած էլեկտրոնային մոտոցիկլն էր: Իհարկե, «Տեսլա»-ի նման արագություն չունի, բայց, լավն է», - պարծեցել էր Բելառուսի նախագահը: Թե կոնկրետ ինչ մոդելի մեքենա է նվեր ստացել՝ Լուկաշենկոն չէր մանրամասնել, սակայն լրագրողները հիշել էին, որ երկու տարի առաջ նախագահը իր իսկ ծննդյան օրը Մինսկի փողոցներ էր դուրս եկել «Տեսլա»-ի գերժամանակակից մոդելներից մեկով, որի արժեքը սկսվում է 195 հազար դոլարից:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ